Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սմարթֆոնից կախվածության դեմ պայքարի միջոց է հայտնաբերվել

13:25, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Սմարթֆոնից կախվածության դեմ պայքարի միջոց է հայտնաբերվել

Ավստրիացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը սարք է ստեղծել, որը նախատեսված է սմարթֆոնից կախվածության դեմ պայքարի համար: Սարքը հեռախոս է հիշեցնում, սակայն իրականում հեռախոս չէ:
     Սարքի գլխավոր նպատակը մշտապես հեռախոսը ստուգելու գաղափարից ազատվելն է:
    


     Այն ստեղծվել է Վիեննայում այս աշնանն անցկացված Offline — Design for the (Good Old) Real World դիզայնի շաբաթի համար:
     Սարքի կենտրոնում գտնվող «անիվները» տպավորություն են թողնում, թե սարքից օգտվողն իրականացնում է «ժապավենը» ստուգելու գործառույթը:
    

     Արտադրողի կայքում նշվում է, որ սարքը շուտով վաճառքի կհանվի:

Սմարթֆոնից կախվածության դեմ պայքարի միջոց է հայտնաբերվել
9364 | 0
Facebook