Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թբիլիսիի ծայրամասում, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել, ուժայինները փորձել են ներխուժել շենք՝ թաքնված կասկածյալներին բերման ենթարկելու համար: Իրադարձությունների վայրում պայթյուններ և կրակոցներ են լսվել:
Հատուկ գործողություններից հետո 2 մարդ է ձերբակալվել, ովքեր, ենթադրաբար, կապ են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Կասկածյալները կրակ են բացել հատուկ նշանակության զորքերի ուղղությամբ:
Ներկա պահին մոտակա տների բոլոր բնակիչներին տարհանել են անվտանգության նկատառումներով, շենքը շրջափակվել է: