Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թիլերսոնին մեղադրել են ամերիկյան օրենքների խախտման համար

15:50, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Թիլերսոնին մեղադրել են ամերիկյան օրենքների խախտման համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի 10-յակ աշխատակիցներ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնին մեղադրել են դաշնային օրենսդրության խախտման համար:
     Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թիլերսոնը սաբոտաժի է ենթրակել որոշումը, որը հորդորում է մի շարք երկրներում խոչընդոտել երեխաների ռազմական ծառայության ներգրավելը: Հունիսին նա որոշել է բացառել Իրաքը, Մյանման և Աֆղանստանն այն երկրների ցանկից, որոնք իրենց զինված ուժերում ներգրավում են անչափահասների՝ չնայած նրա, որ Պետդեպարտամենտը հաստատել էր փաստը, որ այդ երկրներում երեխաները զինվորական ծառայություն են անցնում:
     Մասնագետները նշում են, որ նման որոշումն անհրաժեշտ է եղել, ոպեսզի դյուրացվի Իրաքին և Աֆղանստանին ռազմական աջակցության տրամադրումն, իսկ Մյանման ամերիկացիներին անհրաժեշտ է իբրև նոր ռազմական հենակետ՝ Հարավարևելյան Ասիայում Չինաստանի ազդեցության աճը զսպելու համար:

8469 | 0
Facebook