Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնում ավտոբուսները կաշխատեն սրճային վառելիքով

16:25, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Լոնդոնում ավտոբուսները կաշխատեն սրճային վառելիքով
     Լոնդոնի տրանսպորտային վարչությունը քաղաքային ավտոբուսների մի մասը սուրճի թափոններից պատրաստված վառելիքով աշխատելու մասին որոշում է ընդունել: Առաջին տրանսպորտային միջոցների արդիականացումը պլանավորվում է իրականացնել արդեն այսօր՝ նոյեմբերի 20-ին:
     Հաղորդվում է, որ բրիտանական Bio-bean ընկերության հիմնադիր Արթուր Քեյը սուրճի մրուր է հավաքում, որից հետո այն մշակում է արդյունաբերական միջոցով և վաճառում:
     Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ նման միջոցը թույլ կտա նվազեցնել մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը:
     BBC-ի տեղեկություններով՝ մեկ ավտոբուսը վառելիքով ապահովելու համար բրիտանացիներին անհրաժեշտ կլինի տարեկան մոտ 2,55 միլիոն բաժակ սուրճ խմել: Այդպիսով, սուրճի մրուրի ամեն տոննան թույլ կտա 6,8 տոննայով կրճատել ածխաթթու գազի արտանետումները:
9173 | 0
Facebook