Կալիֆորնիայի Թիհամա շրջանում անհայտ անձը կրակ է բացել նախակրթական դպրոցի տարածքում, ինչի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 3 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ հրաձիգը վնասազերծվել է: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան:
«Ինձ հայտնի է, որ աշակերտներից մի քանիսին դեպքի վայրից տեղափոխել են ուղղաթիռով»,- ասել է տեղի շերիֆի օգնական Ֆիլ Ջոնսթոնը: