iPhone X-ի օգտատերերը շարունակում են հայտնել սմարթֆոնի թերությունների մասին: Այս անգամ նրանք բողոքել են սմարթֆոնի բարձրախոսի տարօրինակ ձայներից, հաղորդում է Macrumors-ը:
Սխալը նկատել է ավելի քան 20 օգտատեր: Նրանց խոսքով՝ սուր ձայնն առաջանում է ձայնի բարձրացման հետ:
Ընդ որում, խնդիրը մշտապես նկատվում է երաժշտությունը միացնելու, հեռախոսով զրուցելու կամ տեսազանգ կատարելու ժամանակ:
Apple ընկերությունը դեռևս չի արձագանքել խնդրին:
Ավելի վաղ օգտատերերը բողոքել էին էկրանի վրա հայտնվող կանաչ գծից: