Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում պլաստիկ քարտի մեծության սմարթֆոն են արտադրել

16:45, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Ճապոնիայում պլաստիկ քարտի մեծության սմարթֆոն են արտադրել

Ճապոնական FutureModel ընկերությունը NichePhone-S անվամբ սմարթֆոն է ստեղծել, որն իր չափերով փոքր-ինչ մեծ է պլաստիկ քարտից: Սմարթֆոնի քաշն ընդամենը 38 գրամ է: Այն ունի 90 մմ երկարություն և 50 մմ լայնություն, հաստությունը հասնում է 6.5 մմ-ի:
     NichePhone-S սմարթֆոնն ունի 2 միջուկանոց MediaTek MT6572A պրոցեսոր՝ համալրված Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի 128x64 պիքսել սովորական խրոմային էկրան: Մարտկոցի տարողությունը հասնում է 550 մեգաԱմպեր/ժամի, ինչը բավարար է 72 ժամ աշխատանքի համար: Հեռախոսը համալրված է նաև Wi-Fi-ով, Bluetooth-ով, ձայնագրիչով, զարթուցիչով և նվագարկիչով:

Ճապոնիայում պլաստիկ քարտի մեծության սմարթֆոն են արտադրել
9951 | 0
Facebook