Շոնդոնգն աշխարհի ամենամեծ քարանձավն է, որ գտնվում է Վիետնամում: Բարձրությունը 200 մետր է, լայնությունը՝ 150: Քարանձավը հայտնաբերվել է 1991 թվականին՝ Հո Հանի կողմից, բայց տեղանքի բարդությունը թույլ չէր տվել նրան ներսից ուսումնասիրել այն: Միայն 2009-ին բրիտանացի մի խումբ գիտնականների, Հովարդ Լիմբերտի գլխավորությամբ, հաջողվեց ուսումնասիրել Շոնդոնգը, որից հետո հայտարարվեց քարայրի պաշտոնական բացման մասին: Հաստատվեց, որ այն աշխարհում ամենամեծն է: Քարանձավի ներսում գետ է հոսում, որն անձրևոտ եղանակին հեղեղում է քարայրը Քարանձավի տարածքում աճում են հազվագյուտ բույսեր:
Ամռանը մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս այս վայր, վրաններ տեղադրում, խարույկ վառում, լուսանկարվում: