Հարավկորեական Samsung ընկերությունը ծաղրել է իր գլխավոր մրցակից ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոններն՝ իր յութուբյան ալիքում նոր տեսանյութ հրապարակելով: Տեսանյութը հրապարակվել է iPhone X սմարթֆոնների համաշխարհային վաճառքի մեկնարկի օրերին: Մեկ օրվա ընթացքում այն 500 հազար դիտում է հավաքել:
Հոլովակը պատմում է մի տղայի մասին, ով 2007թ. բացառապես iPhone հեռախոսներ է կիրառում, բայց արդյունքում այն փոխարինում է Samsung-ի արտադրանքով: Դրա պատճառ են դառնում iPhone-ի հետ կապված բազմաթիվ խնդիրներ՝ խոնավապաշտպան հատկության բացակայություն, փոքր ծավալով հիշողություն և այլն: