Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի կինը հայտնել է իրենց ամուսնալուծության իրական մեղավորի անունը

18:05, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի կինը հայտնել է իրենց ամուսնալուծության իրական մեղավորի անունը
     Այն բանից հետո, երբ 82-ամյա Արմեն Ջիգարխանյանն իր կնոջը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղադրել է գողության և իրեն սպանելու փորձերի համար, ինչպես նաև հասել նրան, որ կնոջը հեռացնեն թատրոնից, Վիտալինան լքել է Ռուսաստանը, գրում է Cosmo.ru-ն: Նրա շրջապատում շատերը վստահ են, որ դերասանի երիտասարդ կինը փախուստի է դիմել, որպեսզի խուսափի քրեական գործից:
     Չնայած բազմաթիվ մեղադրանքներին և վիրավորանքներին՝ Վիտալինան ամուսնությունը պահպանելու հույս է հայտնել: Նա կարծիք է հայտնել, որ իր ընտանեկան վիճաբանության համար մեղավոր է ռեժիսոր Յուրի Կլեպիկովը, ով այժմ թատրոնում փոխարինում է Ջիգարխանյանին:
     «Երբ մենք ծանր օրերին փնտրում էինք Արմեն Բորիսովիչին, Կլեպիկովը ղեկավարում էր թատրոնը: Ջիգարխանյանի կողմից ստորագրված գրություններ էր բերում՝ գրված կնոջ ձեռագրով, պաշտոնների և աշխատակիցների անունները սխալ գրած: Եվ հենց այդ ցուցակով Կլեպիկովը հեռացնում է ողջ վարչակազմին, այդ թվում մշակույթի նախարարության կողմից նշանակվածին: Բոլորը նրանից վախենում են: Մոտ մեկ ամիս առաջ ինձ զարմացրեց Արմեն Բորիսովիչի հարցը. «Չարժե՞ արդյոք մեր բնակարանի նման բնակարան գնել Կլեպիկովի համար»: Այժմ մտածում եմ, որ պետք էր համաձայնվել»,- Վիտալինայի խոսքն է մեջբերում StarHit-ը՝ հղում անելով սոցցանցում կատարած նրա գրառմանը:
     Ավելի վաղ դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հայտնել էր իր վարկածն այն մասին, թե որն է եղել զույգի վիճաբանության պատճառը:
15603 | 1
Facebook