Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսն օտարերկրյա զբոսաշրջիկների դեմ որս է սկսել. Լապշին

17:05, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Բելառուսն օտարերկրյա զբոսաշրջիկների դեմ որս է սկսել. Լապշին
     Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ Բելառուսի իշխանություններն իսկական որս են սկսել օտարերկրյա զբոսաշրջիկների դեմ: Այս մասին Լապշինը գրել է իր բլոգում:
     «Սկզբում Լուկաշենկոն ինձ էր պահում Մինսկի բանտում՝ սուլթան Ալիևի պահանջով, ապա՝ ճապոնացի նկարիչ Դայիչի Յոշիդին, իսկ այժմ՝ ֆրանսիացի ճանապարհորդ Ժալյան Վիյեին: Անբախտ տղայի ողջ մեղքն այն էր, որ նա Բելառուսից Ուկրաինա ճանապարհին ազնվորեն մոտեցել էր մաքսայիններին և հայտնել իրեն նվիրված փամփուշտ հուշանվերի մասին: Դրանից հետո նրան ձերբակալել են, ձեռնաշղթաներով տեղափոխել Գոմելի քննչական մեկուսարան, մեղադրել զենքի և զինամթերքի մաքսանենգության համար՝ Բելառուսի Հանրապետության Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածով, որով նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում »,- գրել է Լապշինը:
     Լապշինի խոսքով՝ ֆրանսիացուն պահում են սարսափելի պայմաններում, զրկում են ընտանիքի հետ հանդիպելու իրավունքից, երկար ժամանակ թույլ չեն տալիս նրան տեսնվել փաստաբանի և Ֆրանսիայի հյուպատոսի հետ: Բլոգերը նշում է, ֆրանսիացու ձերբակալության հետ կապված առաջացած աղմուկից հետո Գոմելի մաքսային ծառայությունը ոչնչացրել է մաքսային հռչակագիրը, որտեղ Վիյեն ազնվորեն նշել է, որ փամփուշտ է տեղափոխում:
     Բլոգերը հիշեցրել է իր հետ տեղի ունեցած նմանատիպ պատմությունը, երբ Մինսկում քննչական մեկուսարանի պետի տեղակալն իրեն Ադրբեջան արտահանձնելուց մեկ օր առաջ ընդունել է Բելառուսում հավելյալ պաշտպանության իր հայտարարությունը, որը պետք է ուղարկվեր Բելառուսի ՆԳՆ, սակայն վերևից տրված հրամանով այն ոչնչացվել է:
     «Նույն կերպ ուսադիրներով այդ մարդագայլերը վարվեցին ֆրանսիացի զբոսաշրջիկի հետ»,- ընգծել է Լապշինը:
4963 | 1
Facebook