Նորվեգիայի փրկարար ծառայությունը հայտնաբերել է ռուսական Ми-8 ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի մարմինը: Ինչպես նշել էինք, ուղղաթիռը կործանվել էր հոկտեմբերի 26-ին՝ ընկնելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոս: Նրանում եղել է 8 մարդ:
Զոհվածի մարմինը հայտնաբերվել է ստորջրյա սարքի միջոցով, առաջիկայում այն վերև կբարձրացնեն 130 մ խորությունից: