Իրաքի կառավարական ուժերն ու քրդական զինված փեշմերգա խմբավորումը հրադադարի պահպանման ռեժիմը երկարաձգելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հաղորդում է Shafaq News լրատվական պորտալը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել իրաքյան զինված ուժերի և փեշմերգայի միջև բանակցությունների արդյունքում: Հանդիպումն անց է կացվել ԱՄՆ գլխավորությամբ գործող հակաահաբեկչական կոալիցիայի պատվիրակների մասնակցությամբ:
Kurdistan 24-ի փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը վիճահարույց տարածքների, այդ թվում սահմանային կետերի, համատեղ կառավարման մասին համաձայնության չեն հասել:
Նշենք, որ հրադադարի ռեժիմը սահմանվել է հոկտեմբերի 26-ին: