Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթն էժանանում է՝ ԱՄՆ-ում պաշարների ավելացման ֆոնին

10:45, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Նավթն էժանանում է՝ ԱՄՆ-ում պաշարների ավելացման ֆոնին

Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան անկում են գրանցում, ինչը պայմանավորված է ԱՄՆ Նավթի ինստիտուտի հրապարակած տվյալների հետ՝ համաձայն որոնց՝ անցած շաբաթվա ընթացքում երկրում սև ոսկու պաշարներն անսպասելի աճ են գրանցել:
     Առավոտյան Լոնդոնի բորսայում եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 56.62 դոլարի՝ 0.56%-ով պակաս:
     Նյու Յորքի բորսայում ամերիկյան նավթի 1 բարելի արժեքը հասել է 51.02 դոլարի՝ 0.55%-ով պակաս:

4076 | 0
Facebook