Խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին
ազատ արձակելու հիմքերն այդպես էլ հայտնի չդարձան հանրությանը: Ոչ ոք չի կասկածում, որ տարիներ առաջ թալան է տեղի ունեցել, բայց եթե հաշվի առնենք, որ մեր երկրում դա յուրացման միակ դեպքը չէ, մտորելու տեղիք է տալիս, որ Խաչիկյանը դարձավ «քավության նոխազ»: Ասում են՝ երբ Խաչիկյանի դեմ գործ հարուցվեց, լուրեր շրջանառվեցին, թե պատճառը եղել է այն, որ նա մի քանի պաշտոնյաների ներկայությամբ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հիշեցրել է, որ այդ գումարների մի մասը կուսակցական գործերի վրա են ծախսվել:
Ըստ լուրերի՝ նախկին պաշտոնյան առաջիկայում մտադիր է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ ու շնորհակալություն հայտնել ներում շնորհելու համար: