Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում բանտերից մեկում զանգվածային մահապատիժ է իրականացվել

14:15, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Իրաքում բանտերից մեկում զանգվածային մահապատիժ է իրականացվել
     Իրաքի Էն-Նասիրիա քաղաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչությանը ներգրավված լինելու համար մեղադրվող 42 զինյալի, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը:
     Մահապատժի իրականացման գործընթացին ներկա են եղել դատապարտվածների հարազատները: Amnesty International կազմակերպությունը հաստատել է մահապատժի փաստն ու քննադատել այն:
     «Իրաքի իշխանությունները պետք է խոստովանեն, որ մահապատիժը ահաբեկչության պատասխան չէ, և դրանից երկրի քաղաքացիների կյանքն առավել անվտանգ չի դառնա»,- նշել են իրավապաշտպանները:
10791 | 0
Facebook