«Յուվենթուս»-ի նախագահը 1 տարով հեռացվել է ֆուտբոլից
23:00, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Թուրինի «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելին 1 տարով հեռացվել է ֆուտբոլից՝ տոմսերի վաճառքի ընթացքում թույլ տված մեքենայությունների համար։ Բացի այդ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ ակումբը կտուգանվի 300 հազար եվրոյով։