Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Մհեր Անդրանիկի Մեսրոպյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը: «Շնորհակալ եմ իմ երկրին, մեր նախագահին, Աստծուն: Այս օրվան և այս տիտղոսին ես սպասել եմ ամբողջ կյանքում: Շնորհավոր Անկախության տոնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհերը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վաստակավոր արտիստի կոչման են արժանացել նաև Արամեն, Մկրտիչ Արզումանյանը, Արտո Թունջբոյաջյանը, Նարեկ Հախնազարյանը: