Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան առևտրային պատերազմ է հայտարարում Թուրքիային

15:30, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Գերմանիան առևտրային պատերազմ է հայտարարում Թուրքիային

Գերմանիան մտադիր է էլ ավելի սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այդ երկրում ազատազրկված իր քաղաքացիների ազատմանը: Այդ մասին Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մերկելը:
     Գերմանիայի իշխանությունների գնահատականներով՝ Թուրքիայի կալանավայրերում Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի է բանտարկված: Այդ ձերբակալությունների ֆոնին գերմանացի քաղաքական գործիչները սաստկացրել են Թուրքիայի հանդեպ իրենց հռետորաբանությունը:
     Նշենք, որ հոկտեմբերին կսկսվի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման գործընթացը:

6853 | 0
Facebook