Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեքսուալ բնույթի գործողություններ` 5 տարեկան երեխայի նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երեխայի մոր ընկերոջը

14:20, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Սեքսուալ բնույթի գործողություններ` 5 տարեկան երեխայի նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երեխայի մոր ընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
     2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երևան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
     Արդյունքում պարզվել է, որ 2012թ. ծնված փոքրիկն իր մոր հետ 2017 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ը հյուրընկալվել է վերջինիս ընկերոջ՝ 1982թ. ծնված տղամարդու տանը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Երեխայի մայրը երբեմն բացակայել է տանից և փոքրիկին թողել 35-ամյա տղամարդու խնամքին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ օգտվելով երեխայի հետ միայնակ մնալու հանգամանքից՝ տղամարդը պարբերաբար մանկահասակ երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
     Փոքրիկը ճանաչվել է տուժող, իսկ հայրը՝ տուժողի ներկայացուցիչ:
     Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
     Նախաքննությունը շարունակվում է:

5650 | 4
Facebook