Կայացել է «Web ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությունը. ՎիվաՍել-ՄՏՍ
Չորս ժանրում ներկայացված մրցութային 21 ֆիլմ, գլխավոր, խրախուսական ու հատուկ մրցանակներ: Համահայկական առցանց կինոփառատոնը կարևոր իրադարձություն է դարձել կինոարտադրությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում: Արդեն վեցերորդ տարին այն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից: Կայացել է «Web ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությունը. ՎիվաՍել-ՄՏՍ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված գլխավոր մրցանակը՝ 400 000 ՀՀ դրամ, շնորհվել է ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Բալետ» անիմացիոն ֆիլմին: «Երբ ցանկանում եք մարդու մեջ բացահայտել լավագույնը ՝ ստեղծեք նպաստավոր միջավայր և նրան տվեք ինքնադրսևորվելու հնարավորություն: Վստահ եղեք, որ կստանաք ցանկալի արդյունք: «Web ծիրանն» իր ձևաչափով ծառայում է այդ նպատակին: Սա երազանքների իրագործման հարթակ է՝ ֆիլմարտադրության մեջ իրենց ուժերը փորձող սկսնակների համար: Չկա ֆինանսական խոշոր ծախսերի՝ պրոֆեսիոնալ տեսախցիկներ գնելու կամ այլ խնդիրներ հաղթահարելու անհրաժեշտություն: Ընդամենն անհրաժեշտ է կապի միջոց հանդիսացող սարք և ստեղծագործելու ձիրք: Շնորհավորում եմ տարբեր ժամանակահատվածներում այս փառատոնի շրջանակում հաջողության հասած բոլոր երիտասարդներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կայացել է «Web ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությունը. ՎիվաՍել-ՄՏՍ ՀՀ մշակույթի նախարարության սահմանած 300 000 ՀՀ դրամ հատուկ մրցանակին արժանացել է «Ճանապարհ» ֆիլմը, որի ռեժիսորը Անժելա Ֆրանգյանն է: Ֆիլմն արտադրվել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Ժյուրիի որոշմամբ՝ խրախուսական հատուկ մրցանակների են արժանացել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սան, ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը» և Կոլումբիա համալսարանի սան, ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի դիպլոմային աշխատանք հանդիսացող «Շրջանակ» ֆիլմերը: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը սահմանվում է դիտումների քանակով, հանձնվել է Վարուժան Գալտակյանի «Սիրուն Արուս» ֆիլմին: Փառատոնի խրախուսական և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացած ֆիլմերի հեղինակները կարող են մեկ տարվա ընթացքում 10 օր անվճար օգտվել կինոնկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից: |