Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը՝ դոպինգի պատճառով

11:40, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը՝ դոպինգի պատճառով

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է բաց թողնել ԱՄՆ-ում՝ Անահայմում, կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունը՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին գրում է «Inside the games»-ը։ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերի շատ դրական դոպինգ-փորձանմուշներ ունեցող երկրների հավաքականները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը՝ դոպինգի դեմ պայքարի շրջանակներում։ Նշենք, որ բացի Հայաստանի հավաքականից ցանկում կա ևս 8 երկիր։ Այսպես, 10-ական դրական դոպինգ-փորձանմուշ ունեն Ռուսաստանի և Ղազախստանի հավաքականները, Բելառուսը՝ 7, Ադրբեջանը՝ 5, Հայաստանը՝ 4, Թուրքիան, Ուկրաինան, Չինաստան, Մոլդովան՝ 3-ական։ Նշենք, որ ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել 1997 թվականին։

9711 | 1
Facebook