Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային 2-րդ օրը, գորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ։ 56 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը և 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից։ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը կմեկնարկի 1/16 եզրափակչից։