Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբխազիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել. 2 մարդ զոհվել է

10:50, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Աբխազիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել. 2 մարդ զոհվել է

Երեկ երեկոյան պայթյուն է որոտացել Աբխազիայի Պրիմորսկոյե գյուղում գտնվող զինանոցի պահեստում:
     ТАСС-ի հաղորդմամբ՝ պայթյունի վայրում 2 կնոջ մարմին է հայտնաբերվել: Նրանք զբոսաշրջիկներ էին Սանկտ Պետերբուրգից:
     Աբխազիայի անռողջապահության նախարար Թամազ Ցախնակիան հայտարարել է, որ պայթյունների հետևանքով 60 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է interfax-ը։ Նրա տվյալների համաձայն՝ վիրավորներից 27-ը հոսպիտալացվել են։ Չորսի վիճակը ծանր է գնահատվում։ Նշվում է, որ տուժածների շրջանում երկու երեխա բեկորային վնասվածք է ստացել և թեթև աստիճանի այրվածքներ։
     РИА Новости-ի փոխանցմամբ, պայթյունից հետո 3 մարդ անհետ կորել է:

Աբխազիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել. 2 մարդ զոհվել է
5994 | 0
Facebook