Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան տեղում մահացել է

10:55, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Կապանում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան տեղում մահացել է

Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ:
     Պարզվել է, որ Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Ա. Գ.-ին:
     Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը երեխան տեղում մահացել է, իսկ վարորդը երեխային թողնելով անօգնական հեռացել է դեպքի վայրից: Վրաերթի ենթարկված երեխան` սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում:

7566 | 3
Facebook