Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր ծիրանի» խմբակցությունը լքած անդամները կհամագործակցեն քաղաքական բոլոր ուժերի հետ

15:15, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«Երկիր ծիրանի» խմբակցությունը լքած անդամները կհամագործակցեն քաղաքական բոլոր ուժերի հետ

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը լքած անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը հայտարարել են, որ այսուհետ բաց են համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի հետ: Նրանք ասել են, որ դուրս են գալիս «Երկիր ծիրանի» խմբակցությունից և շարունակելու են իրենց գործունեությունն ավագանիում որպես անկախ անդամներ:
     Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել` հիմք ընդունելով Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը: Ինչպես նաև, նա կոչ էր արել վայր դնել մանդատները:
     Արձագանքելով իրենց դեմ «Երկիր ծիրանի»-ի մեղադրաքներին, Հայկ Պետրոսյանը, Մնացական Պարակշիևը մամուլի հաղորդագրություն էին տարածել` նշելով, որ «այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երևանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ և ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաև բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ և հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում և թիմային աշխատանքի խաթարում»։

3624 | 7
Facebook