Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրկնակի պայթյուն Մանչեսթրի մարզադաշտում. 19 մարդ զոհվել է, կան 10-յակ վիրավորներ

10:02, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Կրկնակի պայթյուն Մանչեսթրի մարզադաշտում. 19 մարդ զոհվել է, կան 10-յակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի «Մանչեսթր արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորների թիվը հասնում է 50-ի: Մարզադաշտը շուրջ 21 հազար մարդ է տեղավորում:
     Մանչեսթր քաղաքի ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է որակել` նշելով, որ քանի դեռ այլ մանրամասներ հայտնի չեն, պատահարը կարելի է ահաբեկչություն որակել:
     ԱՄՆ իշխանությունները, սակայն, պնդում են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
     Ավելի ուշ կատարվածն ահաբեկչություն է որակել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

13101 | 0
Facebook