Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգվել է

11:35, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգվել է

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է․ այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ անձի՝ Արմեն Պողոսյանի, ցուցմունքն է դրված: «Առերեսում չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ իմ պաշտպանյալի հետ առերես հարցաքննություն անցկացնելու համար»:
     Նշենք, որ այս անգամ էլ Սամվել Բաբայանը դատական նիստին չի ներկայացել:
     Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սամվել Բաբայանը կալանավորվել է Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալվ է ևս երկու անձ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով:

3481 | 0
Facebook