Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

09:45, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
     Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման ուղղությունները
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման ուղղությունները
4432 | 2
Facebook