Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում տարաձվյան քառյակ է լույս աշխարհ եկել

17:05, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Գերմանիայում տարաձվյան քառյակ է լույս աշխարհ եկել

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համալսարանական հիվանդանոցում երկրի համար բացառիկ դեպք է տեղի ունեցել: 28-ամյա Յուլիան Շտեյսկալը լույս աշխարհ է բերել տարաձվյան քառյակների` 2 աղջիկ և 2 տղա: Նորածինները ծնվել են կեսարյան հատման արդյունքում: Երեխաների քաշը 660-1285 գրամ է, սակայն չնայած փոքր քաշի` նրանք իրենց լավ են զգում` սնվում և շնչում են ինքնուրույն: Բժիշկները, սակայն, նորածիններին մի քանի շաբաթ կպահեն նեոնատոլոգիայի բաժանմունքում:

Հատկանաշական է, որ Յուլիանը և նրա ամուսինը` Տոբիասն, արդեն իսկ տարաձվյան երկվորյակ աղջիկների ծնողներ են: Քույրերը 4 տարեկան են:
     Նշվում է, որ Լայպցիգում վերջին անգամ քառյակ ծնվել է 2012թ.:

8740 | 0
Facebook