Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա խոստացել է ներկա լինել պրեմիերային». Շառլ Ազնավուրի կյանքի դրվագները կամփոփվեն «Լա բոհեմ» բալետում

11:05, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
«Նա խոստացել է ներկա լինել պրեմիերային». Շառլ Ազնավուրի կյանքի դրվագները կամփոփվեն «Լա բոհեմ» բալետում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը «Լա Բոհեմ» բալետն իրականացնելու մասին վաղուց էր երազում: Այսօր այն իրականություն է. բալետմայստերը վերջին փորձերն է մաքրագրում, իսկ մեծ պրեմիերային հաշված օրեր են մնացել:
     Մեկ գործողությամբ բալետում կամփոփվեն լենգենդար շանսոնյեի կյանքն ու գործունեությունը: Այն կլինի ժամանակակից բալետային լեզվով` հիմնված դասականի վրա: «Շառլ Ազնավուրի մտորումներեն են, նրա հաղթանակը` ժամանակի նկատմամբ: Նա իր երգերով կարողացավ հաղթել ժամանակին, նա կարողացավ իր արվեստը ժամանակից դուրս հանել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուդոլֆ Խառատյանը:
     Բեմադրության մեջ կընդգծվեն հայտնի շանսոնյեի կյանքի որոշ դրվագներ: Ներկայացումը նվիրվում է Շառլ Ազնավուրի 93-ամյակին: «Սա ոʹչ թե քաղաքականություն է, այլ` արվեստ: Սա փորձ է մեր հայրենակցի կյանքի որոշ դրվագները ներկայացնել բալետային լեզվով»,- նշեց բալետմայստերը:
     «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի 29-ին` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում: Ռուդոլֆ Խառատյանի խոսքով` մեծանուն շանսոնյեն խոստացել է ներկա լինել պրեմիերային:

2750 | 0
Facebook