Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում Հուդայի դերակատարը մահացել է ինքնասպանության տեսարանը խաղալիս

15:50, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Մեքսիկայում Հուդայի դերակատարը մահացել է ինքնասպանության տեսարանը խաղալիս

Մեքսիկայում Սուրբ Զատկին նվիրված ներկայացման ժամանակ Հուդայի դերակատարը մահացել է կախաղանի վրա ինքնասպանության դերը խաղալիս: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` կախաղանի տեսարանը ներկայացնելիս 23-ամյա դերասանը պատահաբար սայթաքել է պատվանդանից, ինչի հետևանքով խեղդամահ է եղել: Ներկայացման հանդիսատեսներից մեկը փորձել է վերակենդանացնել նրան մինչև շտապօգնության ժամանումը, սակայն դերասանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նշվում է, որ միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել: Դերասանի մահվան ամենահավանական պատճառ է համարվում դժբախտ պատահարը:

10264 | 0
Facebook