Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը չի ափսոսում Ղրիմի միացման համար ու կաներ դա կրկին». Պեսկով

16:30, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
«Պուտինը չի ափսոսում Ղրիմի միացման համար ու կաներ դա կրկին». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահում ու շարունակելու է իր անհատական հսկողության տակ պահել Ղրիմի շուրջ տիրող իրադրությունը և չէր փոխի իր որոշումները, եթե նման հնարավորություն ունենար: Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նա անձամբ պահում և կպահի «ղրիմյան պատմությունն» իր հսկողության տակ: Ես վստահ եմ, որ նա նորից ու նորից կվարվեր ճիշտ նույն կերպ»- ասել է Պեսկովը:
     Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացվել 3 տարի առաջ` 2014թ. մարտին:

5000 | 0
Facebook