Անհասկանալի հիվանդության պատճառով Աֆրիկայի երեխաներն սկսում են թափահարել գլուխները, շատերը մահանում են
1990-2013 թվականներին պատերազմով համակված Հարավային Սուդանում ու Ուգանդայի հյուսիսում հանկարծակիորեն առաջացել է էպիլեպսիայի ծանր ու բարդ տեսակ: Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ և ուտելու ընթացքում հիվանդ երեխաներն սկսել են անկառավարելիորեն ցնցել գլուխները: Ժամանակի ընթացքում նոպաներն ուժգնացել են` երեխաներին դարձնելով հաշմանդամ: Շատերն արդյունքում մահացել են թերսնումից, դժբախտ պատահարներից կամ էլ կրկնավարակից: Որոշ համայնքներում ընտանիքների 50%-ից ավելին ունեցել է գոնե մեկ երեխա` «գլուխը թափահարելու համախտանիշով»: Արդեն 2013-ին այս վարակով հիվանդացած երեխաների թիվը հասել է 1600-ի: Սակայն տարօրինակ հիվանդության պատճառները գիտնականների համար մնացել են անհայտ: Նոր հետազոտությունները պարզել են, որ երեխաների մոտ հաճախ հայտնաբերվող պարազիտ որդը կարող է ստիպել օրգանիզմի պաշտպանողական համակարգին` հարձակվել իր իսկ նեյրոնների վրա: Եթե գիտնականների առաջ քաշած այս հիպոթեզը ճիշտ է, ապա կարճագույն ժամանակում այս սարսափելի հիվանդության տարածմանը վերջ կդրվի: Սակայն, ցավոք, նրանց, ովքեր արդեն վարակված են, ոչնչով չեն կարող օգնել: |