Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արարատի մարզում նախընտրական տեռոր է, իսկ Սյունիքում՝ ընտրակաշառքի «քաղաքակիրթ» բաժանում

20:05, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2017 թ.
Արարատի մարզում նախընտրական տեռոր է, իսկ Սյունիքում՝ ընտրակաշառքի «քաղաքակիրթ» բաժանում
     Տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունը ՀՀ ողջ տարածքով մեկ, կրթական, առողջապահական և այլ հաստատությունների աշխատակազմերի նկատմամբ անցել է նախընտրական բացահայտ ահաբեկումների, քաղաքացիների ցուցակագրումների, ընտրակաշառքի բաժանման և այլ գործողությունների: Ասում են` դրսևորումներն առավել ընդգծված են Արարատի, Սյունիքի մարզերում: Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես արդեն նշել էինք, ՀՀԿ-ի համար քարոզչություն չանելու համար, սպառնացել է աշխատանքից հեռացնել Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրենին: Ըստ լուրերի` ինչպես մարզպետն, այնպես էլ եղբայրը պատրաստվում են ամեն ինչ անել` լուրջ գումարներ ներդնելուց մինչև վարչական ռեսուրսի կիրառում, միայն թե պատվով դուրս գան Սերժ Սարգսյանի առաջ։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, խոսակցություններ կան, որ մարզպետ Վահե Հակոբյանն ընտրել է ընտրակաշառք բաժանելու «քաղաքակիրթ» տարբերակ` մարզպետարանի ֆոնդից «օգնություն» հատկացնելով քաղաքացիներին: Առանց հիմնավորման` նա դրամական հատկացումներ է անում մարզպետարան դիմած տասնյակ քաղաքացիների:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10531 | 0
Facebook