Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծննդկանի մահվան գործով դատական նիստը հետաձգվել է

15:40, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Ծննդկանի մահվան գործով դատական նիստը հետաձգվել է

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է: Պատճառը` դատավոր Դավիթ Բալայանի վատառողջ լինելն է: Մահացած ծննդկանի հարազատներն այսօր լրագրողների հետ
     զրույցում ասել են, որ այդ ամենի մեջ միտում են տեսնում. «Անիմաստ ձգձգում են, չենք կարողանում հասկանալ` ինչ են ուզում արած լինել»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախորդ նիստը հետաձգվել էր ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի բացակայության պատճառով: Վերջինը չէր ներկայացել դատական նիստին, իսկ երբ դատարանը կապ էր հաստատել նրա հետ, ասել էր, որ չի ծանուցվել, բացի այդ հիվանդ է և մեկ շաբաթ անց ևս չի կարող ներկայանալ նիստին:

2361 | 0
Facebook