Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահը Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս գալու հրաման է ստորագրել

21:36, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ԱՄՆ նախագահը Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս գալու հրաման է ստորագրել
     Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Տրանսխաղաղօվկիանոսյան դաշինքից (TPP) դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է CNN-ը` հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Սա նրա առաջին քայլն է արտաքին քաղաքականության ոլորտում: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է վերանայել ազատ առևտրի վերաբերյալ Հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA):
     TPP-ն ազատ առևտրի գոտի է Խաղաղ օվկիանոսի ավազանում գտնվող 12 պետությունների համար: Թրամփը նախորդ տարվա նոյեմբերիին ԱՄՆ-ի համար պոտենցիալ աղետ էր որակել տնտեսական այդ գործընկերությունը։
Աղբյուրը` gazeta.ru
12104 | 0
Facebook