Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի նախագահը բոլոր սերունդների ուղեղում երկաթե գրերով գրում է, որ Երևանն ադրբեջանական պատմական էրիվանն է և անհրաժեշտ է այն «ազատագրել»». Հայկ Մարտիրոսյան

13:15, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Ադրբեջանի նախագահը բոլոր սերունդների ուղեղում երկաթե գրերով գրում է, որ Երևանն ադրբեջանական պատմական էրիվանն է և անհրաժեշտ է այն «ազատագրել»». Հայկ Մարտիրոսյան

Նախկին զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը միտք արտահայտեց, որից հայտնի դարձավ, որ հույս ունի, որ Արցախի կարգավիճակի հարցով տեսականորեն հնարավոր է Ադրբեջանի հետ հասնել պայմանավորվածության և խնդիրն այնպես լուծել, որ հակամարտությունն ավարտվի և ադրբեջանցիներն այլևս չկարողանան խախտել իրենց պայմանավորվածությունները:
     Ու մինչդեռ Հայաստանում ամենաբարձր մակարդակներում շարունակում են հավատալ ֆանտաստիկ սցենարների՝ Ադրբեջանի նախագահը բոլոր սերունդների ուղեղում երկաթե գրերով գրում է, որ Երևանն ադրբեջանական պատմական էրիվանն է և անհրաժեշտ է այն «ազատագրել»:
     Հայաստանում առկա մտայնության շարունակվելու պարագայում մի քանի տասնամյակ անց ստիպված ենք լինելու բանակցել Երևանի կարգավիճակի համար և պատրաստ ենք լինելու հանձնել առաջացած նոր «անվտանգության գոտիները»՝ Աշտարակը, Արարտի մարզը և Կոտայքի երևանամերձ մի հատվածը:

3451 | 1
Facebook