Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա, եթե հաշտեցնի Հայաստանն ու Ադրբեջանը».The Washington Times

13:40, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա, եթե հաշտեցնի Հայաստանն ու Ադրբեջանը».The Washington Times

«Պատմությունը կդատի, արդյո՞ք ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արժանի էր Խաղաղության նոբելյան մրցանակին, որը նա ստացել է 44-րդ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո: Իսկ ահա նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի Խաղաղության նոբելյան մրցանակն ըստ արժանավույն ստանալու, եթե գործարքներ կնքելու հարցում իր վարպետությունը կիրառելով` լուծի աշխարհի ամենաանլուծելի համարվող սառեցված հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
     Այս մասին The Washington Times-ում հրապարակած հոդվածում գրել է ամերիկյան Caspian Group Holdings-ի ղեկավար Ռոբ Սոբհանը:
     Թրամփի ու իր թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան կդառնա` արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային հարթակում հակամարտությունների լուծման հարցում ցանականում է լինել Միացյալ Նահանգների գործընկերը:
     Հոդվածագրի կարծիքով` Պուտինը, «Հայաստանը կառավարալու հարցում ունեցած լծակներով» առանցքային դերակատար է այս հակամարտության լուծման գործում: «Մոսկվայի համար Հայաստանը ավիակրի դեր է կատարում»,- կարծում է Սոբհանը:
     «Միացյալ Նահանգները, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Ցավոք, Վաշինգթոնը խիստ զբաղված է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններով, որպեսզի իր վրա վերցնի Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղութուն հաստատողի դերը: Թրամփը կարող է խաղաղություն ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի համար: Թրամփի հաջողությունն ազդանշան կդառնա այն բանի, որ Ամերիկան կրկին ծառայում է համաշխարհային կայունության պահպանմանը:

Կարևոր է նշել, որ Մերձավոր Արևելքում Թրամփը հազիվ թե կարողանա ավելի վստահելի ու ապահով դաշնակից գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից բացի»,- գրում է Սոբհանը: Նա հիշեցրել է, որ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Ադրբեջանն այն եզակի մահմեդական պետություններից է, որ արժանի է Վաշինգթոնի անհապաղ ու բացահայտ ուշադրությանը:

Սոբհանի կարծիքով` Թրամփը պետք համոզի Պուտինին` ընդունել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման հասնելու հետևյալ պլանը.
     • «Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքերի անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանում,
     • Դրա փոխարեն Ադրբեջանը կարող է սկսել Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազատարի շինարարությունը,
     • Երկու կողմերն էլ պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի մարզին ինքնավարության ամենաբարձր մակարդակ տրամադրելուն. Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ամերիկյան, ֆրանսիական և ռուսական խաղաղարար ուժեր,
     • Հաշտության հիմնադրամի ստեղծում, որը պետք է ներդրումներ կատարի երկու երկրների միջև ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչպիսին, օրինակ` Հայաստանի տարածքով Բաքուն Նախիջևանին կապող երկաթուղու շինարարությունը, և վերջապես, Հայաստանում ավելի անվտանգ ու ապահով ատոմակայանի շինարարությունը, որ կփոխարինի Մեծամորի հին Ատոմակայանին»:

9408 | 2
Facebook