Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 21-ամյա զինծառայող է զոհվել

10:05, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 21-ամյա զինծառայող է զոհվել

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց:

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

6158 | 2
Facebook