Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սթիվեն Ջերարդը վերադարձել է «Լիվերպուլ»՝ մարզչի կարգավիճակով

23:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Սթիվեն Ջերարդը վերադարձել է «Լիվերպուլ»՝ մարզչի կարգավիճակով

«Լիվերպուլ»-ը հայտարարել է, որ թիմի լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը նշանավել է ակադեմիայի մարչի պաշտոնում։ Նա գործի կանցնի փետրվարից։ Ակումբի ղեկավարությունը համարում է, որ 36-ամյա նախկին ֆուտբոլիստն իր հետ մեծ փորձ և ֆուտբոլի հիանալի գիտելիքներ կբերի, որոնք ձեռք է բերել մարզական կարիերայի ընթացքում։ Բացի այդ նա հասկանում է ակումբի առանձնահակությունները և փիլիսոփայությունը։

Ջերարդը կաշխատի Քիրքբիի երիտասարդական համալիրում։

«Այս ամենն ինձ սովորելու և զարգանալու նոր հնարավորություն է տալիս։ Միևնույն ժամանակ կկարողանամ գիտելիքներովս, փորձովս, մտքերովս կիսվել երիտասարդ խաղացողների հետ»,- նշել է Ջերարդը։

7872 | 0
Facebook