Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհայտ կորած աղջկա դին հայտնաբերվել է. տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել

22:00, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Անհայտ կորած աղջկա դին հայտնաբերվել է. տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել

Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն է տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա եւ այլեւս տուն չի վերադարձել:
     2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
     Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՔՀԳ վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.- ի դիակի գտնվելու վայրը:
     Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում, ձորակի լանջին:
     Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:

Անհայտ կորած աղջկա դին հայտնաբերվել է. տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել
22165 | 10
Facebook