Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են շախմատի Հայաստանի չեմպիոնն ու չեմպիոնուհին

21:30, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Հայտնի են շախմատի Հայաստանի չեմպիոնն ու չեմպիոնուհին

Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց և կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը: Հայաստանի չեմպիոն հռչակվեց Հովհաննես Գաբուզյանը, չեմպիոնուհի՝ Մարիա Գևորգյանը։ Տղամարդկանց պայքարում հաղթողը որոշվեց վերջին տուրում՝ լարված պայքարում։ Հայաստանի նորընծա չեմպիոն դարձավ Հովհաննես Գաբուզյանը։ Երկրորդ հորիզոնականում է Տիգրան Պետրոսյանն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հայկ Մարտիրոսյանը։

Կանանց պայքարում երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնուհի դարձավ Մարիա Գևորգյանը։ Երկրորդ հորիզոնականում Սիրանուշ Ղուկասյանն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սուսաննա Գաբոյանը։

3251 | 0
Facebook