Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստան – Ուզբեկստան հանդիպումը չի կայանա․ ՀՖՖ-ն մերժել է ՈՒՖՖ-ին

14:15, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Հայաստան – Ուզբեկստան հանդիպումը չի կայանա․ ՀՖՖ-ն մերժել է ՈՒՖՖ-ին

Փետրվարի 12-ին Անթալիայում նախատեսված Հայաստան – Ուզբեկստան հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ նշելով, որ ՀՖՖ-ն մերժել է ՈՒՖՖ-ին։ Նշվում է նաև, որ Հայաստանի հավաքականը մարզական հավաք պետք է անցկացներ Անթալիայում, սակայն Թուրքիայի քաղաքական ոչ կայուն վիճակի պատճառով այն չի կայանա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ պատճառած անհարմարությունների համար։

Հատկանշական է, որ ՀՖՖ-ն պաշտոնական որևէ տեղեկություն չի հրապարակել։

2421 | 0
Facebook