Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել. ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են». Սամվել Մարտիրոսյան

14:05, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել. ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են». Սամվել Մարտիրոսյան
     Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համացանցի օգտատերերին զգուշացնում է առաջիկա օրերին զգուշանալ ադրբեջանական հաքերներից: «Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել. ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են։ «Սև հունվարն» են նշում, հունվարի 20-ը։ Այս տարի միայն կայքերը չեն, որ հարձակման են ենթարկվում։ Սոցցանցերի օգտվողներն էլ են։ Այնպես որ, ամեն մի հղումի մի կտացրեք, եթե ձեր գաղտնաբառը ուրիշ ինչ-որ մի տեղ կրկնվում է, փոխեք անպայման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետը։
2297 | 0
Facebook