Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը պարզաբանում է, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից

12:40, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը պարզաբանում է, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից
     Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն աշխատանքից ազատել են. «Երեկ՝ երեկոյան, ժամը 19․30-ին, ինձ կանչել են Սյունիքի մարզպետարան և հայտնել, որ աշխատանքից ազատված եմ: Մի քանի օր առաջ էլ ասում էին, որ անձամբ ազատման դիմում գրեմ, բայց ես հրաժարվեցի»,- ասաց Օրբելյանը: Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով` իրեն որևէ բացատրություն չեն տվել, թե ինչու են ազատում պաշտոնից: «Անհասկանալի է, որևէ բան չեն ասում, բայց ինձ թվում է` վերջին շրջանում հիվանդանոցում տեղի ունեցած դեպքերն են պատճառ դարձել, որ նման որոշում են կայացրել: Բայց ես պետք է նշեմ, որ այդ դեպքերի ժամանակ գորոծուղման եմ եղել, հենց մարզպետի հրամանով»,- ասաց Օրբելյանը:
     Նշենք, որ մահացության վերջին դեպքը գրանցվել էր 2016թ. դեկտեմբերի 25-ին: «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինի մոր՝ 1990թ. ծնված Մարինե Իվանյանի մահը:
6414 | 1
Facebook