Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարո Փայլանն իսկական հերոս է». Սերժ Թանկյան

16:05, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
«Կարո Փայլանն իսկական հերոս է». Սերժ Թանկյան
     Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրեր առաջ թուրքական մեջլիսում Կարո Փալյանի հայտարարությանը, որտեղ նա խոսել էր Հայոց ցեղասպանության մասին: «Այնպիսի նշանավոր օր, ինչպիսին այսօր է, նշելով Մարտին Լյութեր Քինգի օրը, ինչպես նաև այն ամենը, ինչի համար նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը վռնդում է պատգամավորին՝ Ցեղասպանության մասին հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, որովհետև բավական հեշտ է ճշմարտությունն ասել մի հասարակության մեջ, որտեղ դա չունի հետևանքներ, և շատ վտանգավոր է խոսել այնտեղ, որտեղ դա ունի հետևանքներ: Ես բացառիկ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան նախորդ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»,- գրել է Սերժ Թանկյանը:
2859 | 0
Facebook