Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի ասած` գաղջ մթնոլորտ է». Ոսկան Սարգսյան

13:15, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
«Քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի ասած` գաղջ մթնոլորտ է». Ոսկան Սարգսյան
     Հայաստանցիների մեծամասնությունն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ հույսեր չի կապում: Քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի ասած գաղջ մթնոլորտ է: Կուսակցությունները խորհրդարանի տեղերի համար իրար հետ բազար են անում` ժողովրդին ներկայացնելով, թե քաղաքական լուրջ բանակցություններ են վարում: Արցախի խնդիրը վերջնական լուծելու, Հայաստանում կոռուպցիան, զանազան մենաշնորհները վերացնելու, մեր երկիր ներդրումներ ապահովելու վերաբերյալ իրատեսական ծրագրեր չենք տեսնում: Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն «հանուն Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման» ինչ-որ կուսակցության կամ դաշինքի հետ կոալիցիա կարող է կազմել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի: Հայաստանում իշխանությունը շարունակ վերարտադրվում է, ափսոս, որ այդ կերպ երկիրն է վարի գնում:
2630 | 0
Facebook