Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Արփինե Դալալյանը և Կարուշ Ղուկասյանը շատ մոտ էին մեդալ նվաճելուն

01:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Արփինե Դալալյանը և Կարուշ Ղուկասյանը շատ մոտ էին մեդալ նվաճելուն

Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Արփինե Դալալյանը, պոկելով 91 կգ և հրելով 127 կգ, երկամարտի 218 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։ Հրում վարժությունում մեր ծանրորդուհին ընդամենը մեկ կիլոգրամով զիջեց փոքր բրոնզե մեդալ նվաճած Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մերսի Բրաունին։ Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 251 կգ արդյունքով, արծաթե մեդալը բաժին հասավ Ուկրաինան ներկայացնող Վալենտինա Կիսիլին՝ երկամարտի 238 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բրիտանացի Մերսի Բրաունը՝ երկամարտի 233 կգ արդյունքով։

Մինչև 23 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Կարուշ Ղուկասյանը, պոկելով 165 կգ և հրելով 197 կգ, երկամարտի 362 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։ Հրում վարժությունում և երկամարտում մեր ծանրորդը 4 կգ-ով զիջեց բրոնզե մեդալ նվաճած ռուս Կոնստանտին Ռոշչուպկինին։ Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ռուս Ադամ Մալիգովը՝ երկամարտի 377 կգ արդյունքով, փոխչեմպիոն դարձավ Ռումինիան ներկայացնող Նիկոլա Օնիկան՝ երկամարտի 374 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ռուս Կոնստանտին Ռոշչուպկինը՝ երկամարտի 366 կգ արդյունքով։

Արփինե Դալալյանը 4-րդն է
Արփինե Դալալյանը 4-րդն է
Կարուշ Ղուկասյանը 4-րդն է
Կարուշ Ղուկասյանը 4-րդն է
2359 | 0
Facebook