Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քիչ առաջ ավտովթարից մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները

14:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Քիչ առաջ ավտովթարից մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները
     Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում, այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ըստ տեղեկությունների, մահացածներն են՝ պայմանագրային զինծառայողներ` լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:
     Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված։
13762 | 0
Facebook